Ինչո՞ւ Ադրբեջանը չցանկացավ ընդունել հայ աշակերտներին. պատճառները շատ պարզ են, քան կարելի է ենթադրել. տարիներ շարունակ այդ երկիրը տանում է հակահայկական, աբսուրդի հասնող քարոզչություն, որի տարրերից է նաև այն, որ իբր մեր երկրի կրթական մակարդակը ևս հետ է մնում իրենցից, և իբր իրենց դպրոցները ՏԱՂԱՆԴՆԵՐ են աճեցնում, իսկ Հայաստանում վիճակը վատ է: Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենար, եթե մեր երեխաները հաղթող ճանաչվեին, իսկ դրանց նախադրյալները կային: Մասնավորապես վերջերս հրապարակվեցին Երևանում անցկացված Մենդելեևի անվան քիմիայի միջազգային օլիմպիադայի արդյունքները, որտեղ մերոնք բարձր տեղեր գրավեցին, իսկ այս օլիմպիադան ավելի բարդ է, քան Բաքվում կայանալիքը: Հարևան երկրում նույնիսկ հայ աշակերտներից են վախենում, ցավաի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել