ygVx06RRgpiI8Kv2UPnxAux2AfsUIq.imgMediamonitor.am-ը գրում է.

Եթե հանգստանալու և թուլանալու կարիք ունեք, ապա լսեք Ջուզեպպե Վերդիի կամ Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները: Բրիտանացի գիտնականների տվյալներով, այդ երաժշտությունն ընդունակ է իջեցնել արյան ճնշումը` ի տարբերություն ռոքի կամ ջազի:

Վերդիի դանդաղ կոմպոզիցիաները, Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի և Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի հատվածները հիանալի կերպով հանգստացնում են:

Բանն այն է, որ դրանք պարունակում են կրկնվող 10 վայրկյանանոց մեղեդային փուլեր, որոնք համապատասխանում են մարդու արյան ճնշման ալիքներին` յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ զարկերակային ճնշման ինքնուրույն ռիթմիկ փոփոխություններին:

Հետազոտության այդպիսի արդյունքները Օքսվորդյան համալսարանի պրոֆեսոր Փիթեր Սլեյթը ներկայացրել է ամեն տարի տեղի ունեցող բրիտանական սրտանոթային հասարակության կոնգրեսում:

Պրոֆեսորը պարզաբանել է, որ մարդու օրգանիզմը «չափում է» արյան ճնշումը սրտի յուրաքանչյուր հարվածից հետո և ուղեղին ազդանշաններ է ուղարկում, որն իր հերթին, վերահսկողական ինֆորմացիա է ուղարկում սրտին:

Սակայն, ուղեղը ազդանշանն ուղարկում է տարբեր արագություններով աշխատող երկու նյարդերի միջոցով, այդ պատճառով ազդանշանները տեղ են հասնում միայն 10 վայրկյան անց: Այդ պատճառով համանման 10-վայրկյանոց փուլերով երաժշտությունը, համընկնելով արյան զարկերակային ճնշման վերահսկողության բնական ռիթմի հետ, դրսևորում է հանգստացնող ազդեցություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել