Բաքվում մերոնց հաղթանակը խոսուն ա էն տեսանկյունից, որ Արշակն այլևս օտար հողի վրա Շապուհի առջև չի խեղճանում, բայց դրանք սպորտային հաղթանակներ են, մինչդեռ թուրքի հետ մենք այլ դաշտում ենք հակամարտում: Էդ դաշտում, որ կոչվում ա քաղաքական, մենք 20 տարի է՝ պարտվում ենք, որովհետև, լինելով հաղթած պետություն, թշնամու հետ շարունակում ենք բանակցել էն տարածքների շուրջ, որ դուրս են վերջինիս տիրապետությունից՝ մերն են… Ինչևէ, բարոյական հաղթանակները ոգին բարձրացնելու համար են, որ վճռորոշ ճակատամարտում հասցվող հարվածը կրկնապատկված, եռապատկված լինի, վերջնականը դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել