Քնից արթնանալը բավականին դժվար խնդիր է շատերի համար: Անգամ զարթուցիչը չի կարողանում լուծել այդ խնդիրը, ինչի հետևանքով շատ երիտասարդներ կամ մեծահասակներ ամեն առավոտ ուշանում են:

Այսօր կա այս խնդրի ժամանակակից լուծումը: Այդ լուծման անունն է «Սոցիալական զարթուցիչ» կամ http://budist.ru/: Սա մի համակարգ է, որտեղ գրանցվելով Դուք հնարավորություն եք ստանում օգտվել «ինտերնետային զարթուցիչ» ծառայությունից: Այն Ձեզ կարթնացնի ճիշտ ժամանակին՝ զանգահարելով Ձեր հեռախոսահամարին կամ հնարավորություն կտա Ձեզ արթնացնել այլ «քնկոտների»: Ահա թե ինչպես է աշխատում համակարգը. ստանալով մեր հրահանգը՝ այն ցանցում փնտրում է մարդկանց, ովքեր պատրաստ են զանգահարել Ձեզ և «խանգարել» Ձեր անուշ քունը: Եթե նա չի գտնում նման «կամավորների», ապա համակարգը «անձամբ» է զանգահարում Ձեզ: Զանգի տևողությունը 2 րոպե է: Բոլոր գրանցվողների հեռախոսահամարները մնում են գաղտնի, և ոչ ոք չի կարող իմանալ դրանք:


Հեղինակների մոտ այս հետաքրքիր մտահղացումը ծնվել է սոցիալական ցանցերում մարդկանց «զարթուցիչ-ընկերներ» փնտրելուց: Շատերը իրենց ստատուսներում կամ twitter-յան գրառումներում նշում են իրենց հեռախոսահամարը և խնդրում ընկերներին, որպեսզի նրանցից մեկը զանգահարի և արթնացնի իրենց նշված ժամին: Հենց այս հանգամանքն էլ ստիպեց ստեղծել այս ցանցը՝ Budist.ru-ն: Սկզբից այն հասանելի էր միայն ՌԴ-ի տարածքում, սակայն այսօր «սոցիալական զարթուցիչից» կարող են օգտվել ողջ աշխարհում: Նշենք, որ ծառայությունից օգտվելը միանգամայն անվճար է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել