Ֆեյսբուքում գրառումներ եմ կարդում, կապված Շահենի արարքի և մարզադաշտում ոստիկանների կողմից հետապնդվելու հետ: Մասնավորապես աչքովս ընկան՝ գնացեք Լիսկայի տղուն բռնեք, ոստիկանները տականք են, որ էդ տղային բռնեցին ու նման բովանդակության այլ գրառումներ:
Շահենի արարքին չեմ անդրադառնալու, բայց էդպես գրող ընկերներս ինձ կբացատրե՞ն, թե ինչ պետք է անեին ոստիկանները? Ասենք ըստ ձեր արդարամիտ փիլիսոփայության՝ պետք է Շահենին թողնեին, որ իր պլակատով մարզադաշտում ազատ ֆռֆռա՞, թե պետք է Օսիպյանի կարգախումբը բերեին՝ ակցիայի անվտանգությունը ապահովելու համար...
Մի քիչ ադեկվատ եղեք, ձեզ շատ թունդ ընդդիմադիր ցույց տալիս հազար ու մի հետաքրքիր մանրամասն եք բացում ձեր իրական մտածելակերպի ու համակարգչային հերոսամարտերում որևէ սթափ խոսք ասելու անկարողության մասին...
Էդ խելքով էլ ուզում եք իշխանափոխություն անեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել