Խաղադաշտ մտնել ֆուտբոլային դասական թիմի հետ, խաղալ համաշխարհային մի քանի աստղի դեմ, դիմակայել հոգեբանական խոչընդոտը և խաղն ավարտել 2;2 հաշվով, չհաշված դատավորի տուգանայինը՝ իսկական հերոսություն է: Որքան էլ ֆուտբոլում կարևորն արդյունքն է, այնուհանդերձ, նաև գեղագիտական հաճույք ստացա Հայաստանի հավաքականի խաղից, տեսա մեծամիտ ու պոռոտախոս Ռոնալդուի անհանգիստ-տագնմապալի հայացքը, երբ մերոնք գրոհում էին...
Այսօրվա խաղն ապացուցեց, որ կարող ենք շատ լավ ֆուտբոլ ունենալ, կարող ենք մեր հույսը չդնել դրսեկ մարզիչների վրա...
Հա, չմոռանամ, ոչ ոք չէր հայտարարել, թե առաջին գոլի համար 50 հազար, երկրորդի՝ 30 հազար, երրորդի՝ 20 հազար դոլար են տալու...
Չնայած լավ կլիներ, որ խաղից հետո ամեն մի ֆուտբոլիստ նվազագույնը 10 հազար դոլար ստանար...
...Մի շտանգա են բարձրացնում՝ բնակարան ու ավտոմեքենա են ստանում, Մոսկվայում Կալինինոյից գնացած խոպանչիների համար տաշի-տուշի են անում՝ բնակարան են ստանում Մոսկվայում ու Երևանում...
Իսկ մեր ֆուտբոլիստներին որևէ կերպ չեն խրախուսում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել