Հետաքրքիր ակցիա է անցել այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությանը և մարդու իրավունքների խախտմանը նվիրված այս ակցիայի շրջանակներում մասնակիցները մի փոքրիկ շոու են կազմակերպել: Փոքրիկ ռինգում կռվում են ոստիկանն ու իրավապաշտպանը: Իսկ դատավորը դեմքին կրում է Իլհամ Ալիևի դեմքը պատկերող դիմակ: Եվ ահա դատավոր Ալիևը ռինգ է բաց թողնում երկրորդ ու երրորդ ոստիկանին, և ամեն ինչ ավարտվում է ակտիվիստի պարտությամբ: Կազմակերպիչները փորձել են ցույց տալ հավաքվածներին, թե ինչպես է Իլհամ Ալիևը ղեկավարում երկիրը: Ընդհանրապես այսօր արևմտյան հասարակությունն ու ԶԼՄ-ները լուրջ հարվածներ են հասցնում Ալիևին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել