Դժվար գտնվի մեկը, ով չի լսել այս անունը՝ «PlayBoy»: Կայսրություն, որը ձևավորվեց 1953թ.-ի հոկտեմբերի1-ին և շարունակում է մեծանալ մինչ օրս: Կայսրություն, որը շարունակում է հանելուկ մնալ շատերի համար: Եվ այսպես, այսօր կբացահայտեմ 6 փաստ «PlayBoy»-ի մասին, որոնք չգիտեն շատերը:

1. «PlayBoy»-ի սկզբնական անունը եղել է «Stag Party», որը թարգմանաբար նշանակել է «ազատ տղամարդկանց երեկույթ»: Սակայն նրանք ստիպված են եղել փոխել անունը, քանի որ «Stag» ամսագիրը պատրաստվել է դատի տալ հեղինակային իրավունքների խախտման համար: Այսպիսով, նրանք ընտրել են բոլորիս քաջ հայտնի «Playboy» անունը:

2. Առաջին հեռուստաշոուն, որի ընթացքում խոսել են մարմնի գույնի հավասարության մասին պատկանել է «PlayBoy»-ին: Դա եղել է 1959 թ.-ի հոկտեմբերին: 
3. Ամսագրի առաջին շապիկը զարդարել է Մերիլին Մոնրոն:
4. «PlayBoy»-ի նապաստակը թաքնված է ամսագրի բոլոր շապիկներին: Ամսագրի լոգոտիպի թաքցնելը սկսել է 1960-ական թթ.-ին: Դա արվել է ընթերցողների մեջ հետաքրքրություն առաջացնելու համար: 70-ականներին հազարավոր ընթերցողներ նամակներ էին գրում՝ խնդրելով նրանց չթաքցնել լոգոտիպը, քանի որ նրանք փնտրում են նապաստակին, բայց չեն կարողանում գտնել:
5. «PlayBoy» ֆինանսական կայսրությունը կառուցվել է ոչ թե ամսագրի, այլ գիշերային ակումբների և խաղատների ցանցի վրա: 
6. «PlayBoy»-ի նապաստակը ստեղծվել է 30 րոպեի ընթացքում: Հաշվի առնելով «PlayBoy»-ի ստեղծման պայմանները` պետք է ենթադրել, որ ամսագիրը սկսել են արտադրել շատ համեստ պայմաններում: Այդ իսկ պատճառով «PlayBoy»-ի լոգոտիպ հանդիսացող նապաստակը ստեղծվել է հաշված րոպեների ընթացքում: Այն ստեղծվել է Հյու Հեֆների կողմից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել