«Եթե Օբաման հաղթի, ես կլքեմ երկիրը, եթե Ռոմնին հաղթի, ես կլքեմ երկիրը. սա կապ չունի քաղաքականության հետ, պարզապես ես ուզում եմ ճամփորդել»... Սա ինձ համար պարզ բացատրություն էր նաեւ մեր արտագաղթողներից որոշների պահվածքի համար: Այդ հատվածի մոտ (կրկնում եմ՝ խոսքը, բնականաբար, բոլորի մասին չէ) կա այլ երկրներում ապրելու ձեւավորված ցանկություն, իսկ դրա համար քաղաքական պատճառներ գտնելն այն «հայրենասիրական» մղումներով լեգիտիմացնել է նշանակում: Հարգելիներս, եթե սեփական երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու համար անգամ չնչին պայքար, փոքրիկ քայլեր անելու պատրաստ չեք, հանգիստ հեռացեք՝ առանց խուճուճ պատճառներ մոգոնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել