sport baku-2015 11.06.A1plus.am-ը գրում է.

Բաքվում կայանալիք Եվրոպայի մարզական առաջին խաղերի մեկնարկին դեռ մեկ օր կա, սակայն արդեն լուրջ միջադեպ է տեղի ունեցել մասնակիցների հետ:

Ինչպես տեղեկացնում է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այսօր առավոտյան վրաերթի են ենթարկվել երեք ավստրիացի մարզուհիների:

«Մենք ցնցված ենք տեղի ունեցածից: Մարզական գյուղում ավտոբուսը վրաերթի է ենթարկել սինխրոն լողի մեր հավաքականի երեք անդամներին:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:30-ին» – ասված է կոմիտեի հայտարարությունում:

Ծանր վնասվածքներ ստացած երկու լողորդուհիներն անմիջապես ինքնաթիռով տեղափոխվել են Վիենա, իսկ թեթեւակի վնասվածք ստացած երրորդ մարզուհին բժշկական օգնությունից հետո վերադարձել է մարզական գյուղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել