Երբեմն «հեղափոխություն» ասվածն այնքան է ֆետիշացվում, որ այն իրականացնելու համար շատերը մտածում են, որ առնվազն պետք է Լենին լինել:
Բարեբախտաբար այդպես չէ: Մեծ բան պետք չէ հեղափոխություն անելու համար. Սահմանադրության, ընտրական օրենսգրքի մեջ դրույթ է սահմանվում, որ որևէ մեկը չի կարող ընտրվել կամ նշանակվել որևէ պաշտոնում` գյուղապետից մինչև երկրի նախագահ, ու վերջ` եղավ հեղափոխություն, էլի՛…
Այսօրվա քաղաքական իսթեբլիշմենթի մեծ մասը /իշխանություն-ընդդիմություն/ այդ պայմաններում միանշանակ կդառնան երիտասարդ թոշակառու…
Հ.Գ. Կատակը մի կողմ, մարդկայնորեն շատ տհաճ է, որ պետական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ և պատգամավորներ, չծառայելով բանակում, հանդես են գալիս հայրենասիրական ճառերով և ակամա դարձել են բանակի «պաշտպաններ»:
Բանակին պետք չէ պաշտպանել: Պաշտպանության ենթակա բանակ մեզ պետք չէ: Բանակն է կոչված մեզ պաշտպանելու, պարոնա՛յք «Հայրենասերներ»… Եվ դրա համար մենք մեծ գին ենք վճարում` երբեմն նաև մեր զավակների կյանքը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել