Մինչև վերջին պահը սպասում էի , որ մեր մարզիկները կհրաժարվեն գնալ Բաքու` մասնակցելու հատուկ Ադրբեջանի ու Ալիևի փիառի համար կազմակերպված եվրոպական օլիմպիական խաղերի :

Ու շատ կներեք, բայց որևէ արդարացում այս դեպքում չկա, հատուկ Ադրբեջանի խաթր ստեղծված անհասկանալի օլիմպիադա, որից որևէ օգուտ չկա: Առաջադեմ աշխարհը հորդորում էր բոյկոտել այս խաղերը հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումները լրագրողների և իրավապաշտպանների հանդեպ, բայց դե մերոնց ինչ կա որ:
Մերոնց շատ տանձին ա, որ երեկ երեկոյան Ալիևի բանակայինները հայ զինվոր են սպանել, որ Ռամիլ Սաֆարովը ազատորեն ֆռֆռում ա նույն Բաքվում:

Չէ, մեր պատվիրանության տնգլին չի այս ամենը : Համաալիևյան խնջույքին մասնակցելը շատ, անչափ կարևորագույն սպորտային նվաճում ա երևի:

Գոնե Ստեփանակերտից Բաքու ինքնաթիռով թռնեին, բայց դե դրա դուխն էլ չկա:

Կարճ ասած, մի հատ մեծ ՅԱԽՔ էն բոլորի հասցեին ում երեսից հիմա հայերը Բաքվում Ալիևի փիառն են անում: 
ՅԱԽՔ, ՅԱԽՔ, ՅԱԽՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել