Ավելի անիմաստ և մշակութային ժառանգության պահպանման դեմ ուղղված որոշում դժվար է պատկերացնել... Ամենևին կարիք չկա մեր պատմական հուշարձաններն ու բազմադարյա կոթողները աղավաղել, առանձնացնել կամ տեղափոխել, առավել ևս այդ ամենը կենտրոնացնել առանց այդ էլ ծանրաբեռնված Երևանում` խոչընդոտելով մարզերում տուրիզմի զարգացմանը: Իսկ տեղափոխման ծախսերը հոգալու փոխարեն այդ գումարները ավելի նպատակային կլիներ ուղղել նույն այդ հուշարձանների մաքրման և պահպանման աշխատանքներին: Ի՞նչ պետք է տեսնի Հայաստան այցելած զբոսաշրջիկը: Գուցե Գառնին, Գեղարդը կամ Սևանն է՞լ տեղափոխենք Երևան:
Կարծում եմ՝ մշակույթի նախարարը կոչված է պահպանելու մեր պատմությունն ու մշակույթը այնպիսին, ինչպիսին այն կա, ոչ թե իր սեփական մոտեցումներն ի կատար ածելու` առանց հաշվի առնելու այդ մշակույթը կերտած ժողովրդի կարծիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել