Աջարիայի հայտնի ծովափերին հանգստի եկած զբոսաշրջիկները դժգոհ են տեղի իշխանությունների անտարբերությունից: Ծովային հանգստի սիրահարների համար հասկանալի չէ, թե ինչու է ծովային հանգստի սեզոնի բացումն ուշանում: Զբոսաշրջիկների խոսքով՝ բացակայում է նորմալ սպասարկումը, թերի են գործում համապատասխան ենթակառուցվածքները. չկան բավարար քանակի խանութներ, սննդի օբյեկտներ, հասարակական զուգարաններ, ավտոմեքենայի կայանման վայրեր: Վերջիններս պահանջում են, որպեսզի պատասխանատուները համապատասխան միջոցներ ձեռնարկեն նշված թերությունները վերացնելու ուղղությամբ:

Բաթումիի, Քոբուլեթեիի, Ոիրեկիի և Սարփիի ծովափերից օգտվող այցելուները չեն դժգոհում միայն եղանակից և անվտանգությունից: Ինչ վերաբերում է տեղի իշխանություններին, վերջիններս դժվարանում են բացատրել, թե ինչու են ծովային հանգստի սեզոնի բացմանն ուղղված աշխատանքներն ուշ սկսվել:

Այդուհանդերձ, պատասխանատուները խոստացել են կարճ ժամանակում կարգավորել բոլոր խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել