1. ԲՀԿ-ն իր ծրագրում միշտ էլ ունեցել է 100%-անոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու կետը: Եթե կարողանում եք լավ հաշվել, թե քանի համամասնական և քանի մեծամասնական պատգամավոր ունի ԲՀԿ-ն, բարի լինեիք նաև ծանոթանալ մեր կուսակցության ծրագրային դրույթներին (տես ԲՀԿ ծրագիր, կետ 1.2. /Ստեղծել պայմաններ Ազգային Ժողովի ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար/ Կուսակցության 3-րդ համագումար, 2007թ. փետրվարի 15):
2. ԲՀԿ-ն ստացել է ժողովրդի շուրջ կես միլիոն իրական ձայն, և մեր ընտրողները լավ գիտեն՝ ում և ինչ ծրագրի օգտին են քվեարկել:

Ավելի լավ կլինի` նախ հաշվեք՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված քանի՞ պատգամավորի անուն կարող եք հիշատակել, որոնք մեր ժողովրդի մոտ առաջացնում են դրական էմոցիաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել