Վրաստանի կառավարությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն անարգել մեկ տարվա ընթացքում կարող են գտնվել Վրաստանում: Հայաստանն այդ երկրների շարքում է: Նման որոշման պատճառ են հանդիսացել բազմաթիվ բողոքներն՝ ուղղված նախորդ տարի վիզային ռեժիմի հետ կապված վրացի օրենսդիրների կողմից հաստատված փոփոխություններին, ըստ որոնց, 2014թ.-ի սեպտեմբերի 1-ից մի շարք պետությունների քաղաքացիների համար սահմանվել էր Վրաստան մուտքի վիզայի առկայության, ինչպես նաև 180 օրվա ընթացքում այդ երկրում ընդամենը 90 օր գտնվելու պայման:

Նշված փոփոխությունը մեծ դժգոհություններ էր առաջացրել հատկապես մեր հայրենակից ջավախքցիների շրջանում, ովքեր հիմնականում Հայաստան և Ռուսաստան աշխատանքի մեկնելու նպատակով ձեռք էին բերել նշված երկրների քաղաքացիություն: Այժմ կարելի է իրենց շնորհավորել: Նոր որոշումը հանում է վերոհիշյալ պահանջները. հաստատվում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան և գտնվել այնտեղ մեկ տարի:

Ի դեպ նշված ցուցակում է հայտնվել նաև Ռուսաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել