1.Բանգլադեշի արևելյան մասում գտնվող Չիտտագոգի բարձրունքներում ապրող ցեղերի մոտ նույնիսկ գոյություն չունի «համբուրիր ինձ» արտահայտությունը, փոխարենը նրանք ասում են. «հոտոտիր ինձ»։
2.Ինչպես հայտնի դարձավ Ջ Կուկի գրառումներից, Նոր Զելանդիայում ապրող աբորիգենները հանդիպման ժամանակ ծածկում էին միմյանց ծածկոցով՝ փոխադարձաբար «տրորելով միմյանց քթերը»... Ուժեղ ներշնչելով օդը՝ արտաբերում խռնչյունի նման հնչյուններ։
3.Սանտա-Մարիա կղզում ապրող տուզեմցիները հանդիպման ժամանակ նախ հոտոտում են միմյանց, հետո «հաղորդակցվում» քթերով :))
4.Թասմանացիները, պապուասները և Ֆուգա կղզու բնակիչները, որը Ֆիլիպիններում է, միմյանց ողջունելիս քթի մոտ կամ գլխավերևում հոտավետ, հաճելի բուրմունքով ինչ-որ առարկա են միշտ պահում...
5.Հնդկական օվկիանոսի ափին Սոմալիի մերձափնյա շրջանում ապրող բնակիչները հանդիպելիս համբուրում են միմյանց ուսերը...
6.Տոնգա կամ, ինչպես անվանում են, Բարեկամության կղզու բնակիչներն այսպես են բարևում.... Հանդիպելիս վերցնում է ընկերոջ ձեռքն ու նրանով ուժեղ շփում իր քիթն ու բերանը:
7.The Royal isles կղզիներում ողջույնն այսպես է. բարևելիս կողմերը դնում են քթերն իրար վրա ու եռանդուն շփում մեկը մյուսին...)
8.Բիրմանցիները ողջույնն անվանում են Nomtschi... Nom-բույր, tschi-ներշնչել, ներշնչել բուրմունքը..
9.Չինացիները նույնպես ողջունելիս «հաղորդակցվում են» քթերով.... Մոտավորապես այնպես, ինչպես կանայք հանդիպելիս ձև են անում, իբր թե ողջունում են համբույրով...
10.Ժամանակակից Ճապոնիայում վկաների ներկայությամբ համբուրվելն անպարկեշտ է համարվում: Հենց այդ պատճառով ճապոնական ֆիլմերում երբեք չեք տեսնի համբույրի տեսարաններ...
Այն, ինչ ամբողջ աշխարհում կոչվում է ճապոնական համբույր, կատարվում է այսպես. կանգնում են իրարից մի քայլ հեռավորության վրա, խոնարհվում են առաջ և, ձգելով շուրթերը, հպվում... Այդ ընթացքում ոչ մի դեպքում չպիտի բացվի բերանը........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել