1. «Աստված իմ, փրկիր ինձ իմ ընկերներից, իսկ թշնամիներից ինքս գլուխ կհանեմ...)))»։
Այս խոսքերը վերագրվում են Վոլտերին՝ չնայած նրան, որ նրա աշխատությունների մեջ չի հանդիպում այս արտահայտությունը...
Արտահայտության նշանակությունը.
Ընկերների հետ երբեմն ավելի դժվար է, քան ակնհայտ թշնամիների հետ, քանզի առաջինները, լավագույն մտադրություններով, ստիպելով, պարտադրելով սեփական կարծիքը, օգնությունը, կարող են ավելի շատ վնասել, քան օգնել...
2.«Հեղափոխություն պատրաստում են մտածողները, իսկ իրագործում՝ ավազակները» արտահայտությունը մեքսիկացի գրող Մարիանո Ասուէլաի «Ճանճերը» վեպից է, որի մեջ նկարագրված են 1910-1917թթ Մեքսիկական հեղափոխության իրադարձությունները... Այս արտահայտությունը գոյություն ուներ ավելի վաղ...
18-րդ դարի գրող, հրապարակախոս Անտուան դը Ռիվարոլը գրել էր. «Եթե նույնիսկ դավադրությունը երբեմն կազմվում է խելացի մարդկանց կողմից, իրագործվում է միշտ այրունախում գազանների կողմից»:
3. «Ամուսնությունները կատարվում են երկնքում»
Արտահայտությունը անգլիացի գրող Ջոն Լիլիի (1554-1606թթ) մի վեպից է...
Նշանակությունը՝ ամուսնությունը կանխորոշված է ճակատագրով... Ամուսնությունը սուրբ միություն է... Ընտանքի ձևավորումը կատարվում է աստվածային ծրագրով, Աստծո խորհրդով... Եվ նա տալիս է իր օրհնություններն ու շնորհները տղամարդուն և կնոջը, սրբությամբ է կնքում այն, որպեսզի նրանք իրականացնեն Աստծո հատուկ մտադրությունները կյանքում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել