Ատամի խոզանակների վրա կղանքի հետքեր կանAroxj.am-ը գրում է.

Ատամի խոզանակը՝ կղանքի օրրան

Մի քանի հազար ուսանողների ատամի խոզանակների մակերեսը ուսումնասիրած գիտնականները շոկային արդյունքների են եկել: Խոզանակաների 60 տոկոսի վրա կղանքի հետքեր են գտել՝ ընդ որում՝ նույնիսկ ոչ խոզանակի տիրոջ:

Կոնեկտիկուտի Quinnipiac University գիտնականները որոշել են հետևել կոլիֆորմ բակտերիաների տարածմանը մի քանի ուսանողական հանրակացարանների սանհանգույցներում:  Կոլիֆորմ բակտերիաները իրենցից միկրոօրգանիզմներ են ներկայացնում, որոնք ապրում են մարդու կղանքում և կարող են տարածվել լոգասենյակում գտնվող տարբեր տարբեր իրերի վրա՝ ներառյալ ատամի խոզանակը:  Բակտերիաները տարածվում են օդով:

Պարզվեց, որ այս բակտերիաների հետքեր կան խոզանակների 60 տոկոսի վրա, ընդ որում՝ դեպքերի 80 տոկոսում որևէ մի մարդու խոզանակի վրա այլ մարդու կղանքի բակտերիաներ կային: Այս բակտերիաները կարող են փորլուծություն առաջացնել, երբեմն էլ մաշկային ցանի, ականջի ինֆեկցիաների և այլ խնդիրների պատճառ է դառնում:

Ատամի բոլոր խոզանակները, որոնք ստուգել են հետազոտողները, վերցվել են լոգասենյակներից, որոնցից օգտվում էր միջինում 9.4 մարդ: Ընդ որում՝ խոզանակի պահպանման բոլոր մեթոդները անզոր էին այս բակտերիաների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել