Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակեցրել է օրերս Բաքվում մեկնարկող Եվրոպական առաջին օլիմպիական խաղերի ընթացքում բարձր տեղեր զբաղեցնող ադրբեջանցի մարզիկների պարգևատրման գումարները: Առաջին տեղ զբաղեցնող մարզիկը կստանա 100 հազար մանաթ (մոտ 95 հազար ԱՄՆ դոլար), մարզիչը՝ 50 հազար մանաթ: Երկրորդ տեղը զբաղեցնող մարզիկը կստանա 50 հազար մանաթ, նրա մարզիչը՝ 25 հազար: Իսկ երրորդ տեղը զբաղեցնող մարզիկը կստանա 30 հազար մանաթ, մարզիչը՝ 15 հազար: Թմային սպորտաձևերում բարձր դիրքեր զբաղեցնողները նույնպես կպարգևատրվեն, ինչպես նաև նրանց մարզիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել