Tert.am-ը գրում է.

Այս սեզոնի հիմնական վտանգը աղիքային հիվանդությունները, սննդային   թունավորումներն են, որոնք կապված են շոգ եղանակների հետ։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազ Վանյանը։

Նա կոչ արեց չգնել հատկապես այն սննդամթերքները, որոնց պահման հատուկ պայմանները պահպանված չեն և վաճառվում են  այս շոգ  եղանակին արևի կիզիչ ճառագայթների տակ, փոշու, տրանսպորտի արտանետումների ներքո, առանց սառնարանային պայմանների։ Նա նշեց, որ այդ սննդամթերքներն են կաթ-կաթնամթերքը, ձուկ -ձկնամթերքը, միս-մսամթերքը,  հրուշակեղենը, կրեմային հրուշակեղենը։

Արտավազդ Վանյանն ասաց, որ թեև վերահսկողություն իրականացնում է սննդամթերքի անվտանգության ծառայությունը, սակայն ամենօրյա հսկողությունը պետք է գիտակցի և իրականացնի տվյալ տնտեսվարողը։

«Վերահսկող մարմինը ամենօրյա հսկողություն չի կարող իրականացնել»,-ասաց նա և նշեց, որ դրա համար փորձում են բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության աստիճանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել