Budget-2011-3-e1348566552330Araratnews.am-ը գրում է.

Ազգային Ժողովում քննարկվում է 2014թ-ի ՀՀ պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, թե որքանով է հաջողվել ստերից դուրս հանել որոշակի կազմակերպություններ: ՀՆԱ-ի տոկոսները տարեկան կտրվածքով ավելացել են, սակայն գումարը, որը պետք է մտներ բյուջե՝ պակասել է: Այս տարբերության մասին մանրամասներ ցանկացավ իմանալ պատգամավորը:

ՀՆԱ-ն 0.1 տոկոսով բարելավվել է 2013թ-ի համամեմատությամբ, հայտնեց Ատոմ Ջանջուղազյանը: Սակայն, ՀՆԱ-ի աճը տնտեսության հարկերի աճի հետ չի համադրվում: Դա է պատճառը, ըստ ֆինանսների նախարարի տեղակալի, որ բյուջե մտնող գումարը չի աճել ՀՆԱ-ին համատեղ: Տնտեսական աճը 3,14 տոկոս է եղել 2014թ-ին: Տնտեսության աճին համատեղ հարկերը ավելացել են 6,4 տոկոսով: ՀՆԱ-ի, հարկերի աճը պետք է համարել կազմակերպությունների ստվերից դուրսհանում, ավելացրեց Ատոմ Ջանջուղազյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել