Shadowmatic-ի այսօրվա հաղթանակի կարևորությունը թերագնահատել անհնար է։ Տարվա ընթացքում միլիոնավոր հավելվածների շարքում գերազանցել բոլորին ու ստանալ տարվա լավագույն դիզայն մրցանակն աշխարհում մի բան է, որը հսկայական նշանակություն կունենա Հայաստանի ՏՏ ոլորտի առաջխաղացման ու հանրաճանաչության համար։ Բայց պետք է հիշել, որ նման ազգային առաջընթացներն ապահովվում են անհատների օգնությամբ, անհատ մարդկանց, ովքեր հասկանում են իրենց գործից, անում են դա ոչ թե քանի որ մոդայիկ է, այլ քանի որ դա իրենցն է, ովքեր գիտակցում են իրենց անելիքն այդ ոլորտում ու անկախ ռիսկերից տարիներ են ծախսում իրենց նպատակին հասնելու համար ու հասնում են՝ բերելով հաղթանակ թե՛ իրենց, թե՛ ողջ ոլորտին։

Հաղթանակները բաղկացած են փոքր գրագետ գործերից։ Հաղթանակները կերտվում են առանձին անհատների կողմից։ Նրանք առօրյայում ոչնչով չեն տարբերվում փողոցում իրենց կողքին քայլող մարդկանցից, սակայն ունեն նպատակ ու անկախ ամեն ինչից՝ բարդություններից, թանկացումներից, խոչընդոտներից, համաշխարհային մրցակցությունից, փնթփնթոցներից ու ճգնաժամներից, գնում են առաջ այնքան ժամանակ ու այնպես, որ հաղթանակը դարձնում են իրենցն ու իրենց հետևից տանում ողջ հասարակությունը։

Իմ հիացմունքն եմ հայտնում Triada Studio-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել