...Ես սիրում եմ Երևանի գիշերվա սառը զովը, երբ որբ նստարանին կուչ եկած աղջիկն ու տղան ջերմանում են համբույրներով, ես սիրում եմ «արթնացնող» անհարթ ու անհաշտ փողոցները երևանյան գիշերվա, որոնք ցերեկն այդքան անտանելի են թվում... Ես սիրում եմ հատուկենտ ու աննկատ, բայց և կառավարական լրջությամբ կանգնած լապտերները՝ խունացած ու հին լույսով, հազիվ նկատելի... Ես սիրում եմ գիշերվա միայնության մեջ կանգնած էտած կամ «փիդռած» ծառերը, որ անելանելիությունից ավելի խորն են ձգում արմատները, ես անգամ տարօրինակորեն սկսել եմ սիրել արագաչափիչ լուսարձակները, որոնք սրտի թրթիռով ողջունում են քեզ գիշերային լռության մեջ իրենց Լուսային երգով ու հավերժացնում քեզ քաղաքային ոստիկանության արխիվներում...։)

Ես սիրում եմ Երևանը գիշերից անկախ...
...Ես սիրում եմ երևանյան ցերեկային տապը, երբ խեղդվում ես ու չգիտես շոգից է, թե՞... սիրուց։)... 
‪#‎Երևանյանխրոնիկա‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել