Էրեկ, ինչքան ես Կուալա Լումպուրի հետ հետ կապ ունեմ, մոտավորապես էդքան Էրևանի հետ կապ ունեցող մի մարդ, երևի չիմանալով «ծագումնաբանությունս», նենց էր բողոքում հենց մեր հին մայլի «պատմական շենքերը» քանդելու ու իրա մանկության հիշողությունները ոչնչացնելու դեմ, որ հայ-հայ ա հավատալու էի, որ Կրիվոյի իրար կպած կավածեփ տների մի հինգ սատնիմետրանոց փոշով պատված կռիշների տակով մայլի էս ծերից էն ծերը կատվների հետևից թափառողը, հարևանների թթի ծառերի վրա թառողն ու էդ պատճառով բիձեքից քֆուր ուտողն ինքն ա էղել, այլ ոչ թե ես:

Ասածս ինչ ա՝ թարգենք դեմագոգիան, հատկապես, որ մեր էրեխեքն էլ արդեն հիշողություններ ունեն կապված «նոր» Էրևանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել