Չափից ավելի աշխատասիրությունը հիվանդություն է, աշխատանքը կյանքի ընդամենը մի մասն է կազմում: Նույնիսկ եթե մեկ այլ բնագավառում ձեզ մոտ ժամանակավոր դատարկություն է, լցրեք այն հաճելի ու օգտակար զբաղմունքներով, բայց ոչ միայն ու միայն աշխատանքով:

Հանգստություն պահպանեք, ոչ մի խնդիր կամ արգելք չպետք է վնասի ձեր առողջությանը: Չափավոր և ոչ հաճախ կրկնվող սթրեսը նույնիսկ օգտակար է, բայց մշտական նյարդային լարվածությունը կարող է հրահրել մի շարք հիվանդություններ:

Արձակուրդ վերցրեք, պետք չէ արձակուրդը հետաձգել մինչև հաջորդ տարի, այլապես ձեռք կբերեք քրոնիկական հոգնածության համախտանիշ: Իսկ հնարավորության դեպքում արձակուրդը բաժանեք մի քանի փուլերի, եթե մեկշաբաթյա հանգիստը լիովին բավարար է:

Մոռացեք դեղահաբերի մասին. եթե ցավում է գլուխը, առաջին հերթին փնտրեք պատճառը. դա կարող է լինել տոթ և չոր օդը, հոգնածությունը կամ շատ մոտ դրված մոնիտորը: Վերացրեք պատճառը և փորձեք հանգստանալ գոնե 5-10 րոպե:

Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, աշխատանքի, գործընկերների, մասնագիտության հանդեպ մշտական դժգոհությունը սթրեսների, հոգնածության, դյուրագրգռության և այլ տկարությունների պատճառ կարող է հանդիսանալ, ընդհուպ մինչև հիպերտոնիկ հիվանդություն և դեպրեսիա:

Հարկ է, որ հագուստը բնական գործվածքից լինի, սինթետիկ հագուստը ոչ միայն տհաճ է, այլև մաշկի համար վտանգավոր, որովհետև վերջինս չի շնչում: Եթե աշխատանքի բերումով ստիպված եք օրական 10 ժամ որևէ կոստյումով մնալ, նախընտրելի է, որ այն լինի բնական գործվածքից:

Զբաղվեք սպորտով, նստակյաց աշխատանքը հարկ է փոխհատուցել լրացուցիչ շարժումներով: Գրանցվեք ֆիթնես-ակումբներում, որտեղ կարող եք գնալ աշխատանքից հետո կամ էլ ընդմիջման ժամերին: Ծայրահեղ դեպքում աշխատանքի գնալիս փորձեք երկար քայլել:

Ժպտացեք, ժպտացեք, ում ցանկանում եք` գործընկերներին, ղեկավարին, հավաքարարին կամ պահակին: Ապացուցված է. ժպիտը նպաստում է էնդորֆինների արտադրմանը, իսկ դրանք տալիս են հանգստության, ուրախության զգացողություն, լավացնում տրամադրությունն ու երկարացնում կյանքը: Իսկ հոգեկան հավասարակշռությունն ամենակարևոր նախապայմանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել