Բաղադրությունը`

Խմոր
1-1.5 բաժակ ալյուր
120 գրամ կարագ
100 գրամ շաքարի փոշի
2 դեղնուց
2 ճաշի գդալ կաթ կամ ջուր
1 տուփ վանիլի փոշի

Սուֆլե
2 սպիտակուց
1 ճաշի գդալ ժելատին
120 գրամ շաքարի փոշի
դանակի ծայրով վանիլի փոշի

Գլազուր
100 գրամ շոկոլադ
3 ճաշի գդալ ձեթ

Պատրաստման եղանակը`

Կարագը հալեցնել, ապա ավելացնել շաքարի և վանիլի փոշիները, լավ խառնել: Այնուհետև ավելացնել ալյուրի կեսը, կաթը և դեղնուցները, լավ հարելուց հետո ավելացնել նաև մնացած ալյուրը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Խմորին տալ երշիկի տեսք, ապա փաթաթել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և դնել սառնախցիկում 40 րոպե: Ջեռոցը տաքացնել 200 աստճանով, ջեռոցամանի մեջ դնել ձեթով պատված կալկա, ապա խմորը կտրատել և շարել տակդիրի մեջ: Եփել 15 րոպե, ապա թոողնել, որ սառչի:
Սուֆլեի համար ժելատինը լուծել երկու ճգ. ջրում և այդպես թողնել: Սպիտակուցը հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Ապա դնել ջրի գոլորշու վրա և անընդհատ խառնել հարիչով, որպեսզի ստացվի խիտ զանգված, հետո վերցնել գոլորշու վրայից: Ժելատինը նույնպես գոլորշու վրա եփել, ապա խառնել սպիտակուցի հետ, այս երկուսը լավ հարելուց հետո, դնել պատրաստի խմորի վրա և ծածկել երկրորդ խմորով: Դնել սառնարանում կես ժամ:
Գլազուրի համարը շոկոլադը և ձեթը գոլորշու վրա հալեցնել, ապա չոկկո պայը ծածկել այդ գլազուրով, դնել սառնարանում մի քանի րոպե, որպեսզի գլազուրը սառչի: Ահա պատրաստ է, կարող եք մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել