Ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց փնթիությունը համարվում է հիվանդություն, այն էլ՝ հոգեբանական: Հոգեբանները այս հիվանդության համար նույնիսկ հատուկ տերմին են ստեղծել՝ «մեսսիի համախտանիշ»: Հիվանդության անվանումը կապված է անգլերեն messy՝ կեղտոտ, թափթփված, բառի հետ:
Հիվանդությունն ունի հիմնական նշաններ: Հիվանդը ապրում է կեղտոտ, թափթփված տան մեջ, ամբողջ տունը լի է անպետք, կեղտոտ իրերով: Փողոցում քայլելիս անընդհատ թքում է, աղբեր է թափում գետնին: Իմ կարծիքով հիվանդի վիճակը կարող է ժամանակի ընթացքում վատանալ, և նրա տունը կարող է դառնալ լիակատար աղբանոց: Հիվանդի տարիքը, սեռը, սոցիալական վիճակը որևէ էական դեր չեն խաղում: Հիվանդությունը կարող է լինել հոգեբանական տրավմայի հետևանք:
Բժիշկների կարծիքով հիվանդությունը չի կարող վերջնականապես վերանալ և հանգիստ թողնել հիվանդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել