Սիրոշուն այսօրվա դրությամբ հայակական շոու բիզնեսի այն բացառիկ ներկայացուցիչն է, ով իրոք համապատասխանում է «աստղ» ասվածին, ընդ որում՝ դրա ամենադասական իմաստով ու միջազգային բոլոր չափանիշներով։ Ահա այն 6 հատկանիշները, որոնց շնորհիվ Սիրուշոն այսօր միակ իսկական աստղն է՝ մեր շոու բիզնեսում։

1. Սիրուշոն հասանելի չէ

Մինչ հայկական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչները լավագույն դեպքում կարող են պարծենալ, որ պատրաստակամորեն տալիս են հարցազրույցներ ու այլ միջոցներով են հայտնվում մեդիա դաշտում, իսկ վատագույն դեպքում՝ իրենք են ամեն գնով փորձում համոզել, որ իրենցից հարցազրույցներ վերցնեն, հաղորդումների կանչեն և ֆոտոսեսիաներ կազմակերպել, Սիրոուշոն իր համար մի բարձրունք է ստեղծել և ամենևին գոռոզություն չանելով, ինքն է որոշում թե երբ հայտնվի հանրային ուշադրության կենտրոնում, ինչպես հայտնվի ու ինչ ձևաչափով հայտնվի։ Դրա համար էլ, Սիրուշոն մշտապես ակտուալ է մնում ու ոչ ձանձրանալ ես հասցնում նրանից, ոչ էլ նյարդայնանում ես անբովանդակ ու կրկնվող ճառերից։

2. Սիրուշոն միշտ ասելիք ունի

Հանրությանը ներկայանալիս,Սիրուշոն երբեք հենց այնպես չի ներկայանում։ Լինի դա տեսահոլովակի պրեմիերա, թե հարցազրույց, կամ էլ ասուլիս, Սիրուշոն միշտ ունի ասելիք, որը թարմ է, որն ինքնատիպ է ու որը երբեք չի կրկնում նախկինում եղածը։

3. Սիրուշոն չի խառնում իր կարիերան ու անձնաական կյանքը

Ի տարբերություն շատ այլ աստղերի, այդ թվում նաև արտասահմանյան, Սիրուշոն երբեք չի փորձում էպատաժ ստեղծել ու իր կարիերային ծառայեցնել իր անձնական կյանքին վերաբերող մանրամասները։ Մինչ ոմանք դեռ ծննդատնից դուրս չգրված՝ հեղեղում են համացանցը իրենց նորածինների նկարներով, Սիրուշոն մեկ անգամ է ցուցադրել իր նորածին բալիկի նկարը՝ իր համերգի ժամանակ։ Մինչ ոմանք իսկական շոու ու սկանդալներ են սարքում իրենց սիրային կյանքը, Սիրուշոն երբեք չի ծավալվում իր և ամուսնու հարաբրությունների մասին ու առավել ևս, երբեք չի փորձում տեղեկատվական աղմուկ բարձրացնել այդ թեմաների շուրջ։ Կա երկու Սիրուշո. երգչուհի Սիրուշո, ով սիրված է, հայտնի ու հանրային և կին ու մայրիկ Սիրուշո, ով հասանելի է միայն իր ընտանիքի ու մերձավոր շրջապատի համար։

4. Սիրուշոն ոճ է թելադրում

Բացի նրանից, որ Սիրուշոն շատ ոճային է ու հետևում է համաշխարհային նորաձևությանը, նա այն եզակի կերպարներից է հայկաական շոու-բիզնեսում, ով թրենդ է թելադրում։ Սիրուշոն մազերն օմբրե ներկեց, ողջ Հայաստանը սկսեց կրկնել դա,Սիրուշոն բորդո շրթներկ սկսեց օգտագործել, ողջ Հայաստանը սկսեց անել նույնը, Սիրուշոն «Պռեգոմեշում» տարազ ու ազգային մոտիվենրով զարդեր կրեց ու նրա օրինակին հետևեցին հազարներ։ Սիրուշոն ոչ միայն երգչուհի է, այլև փաստորեն նա նաև հայկական «икона стиля»  է։

5. Սիրուշոն միակն էր, ով իրեն ծառայեցրեց Եվրատեսիլը

Իհարկե, Հայաստանից Եվրատեսիլին շատերն են մասնակցել։ Ոմանք ավելի հաջող, ոմանք էլ ոչ այնքան հաջող, բայց ի տարբերություն Սիրուշոյի, նրանց բոլորի պարագայում կարելի է ասել, որ իրենք են «ծառայել» Եվրատեսիլին ու «ներկա են» ստացել։ Անգամ Արամ MP3-ին, ով նույն 4-րդ հորիզոնականը զբաղեցրիեց, ինչ Սիրուշոն։ Սիրուշոն միանգամայն այլ մոտեցում որդեգրեց ի սկզբանե։ Սիրուշոն շատ գրահետ պրոմո-տուր արեց՝ նախքան մրցույթը, փայլուն ելույթ ունեցավ՝ հենց մրցույթի ժամանակ ու շարունակեց համագործակցությունը Եվրատեսիլի այլ մասնակիցների հետ՝ մրցույթից հետո և երաժշտական համատեղ հոլովակներ թողարկեց նրանց հետ։ Արդյունքում, Սիրուշոն Եվրատեսիլն իրեն ծառայեցրեց ու դրա միջոցով հայտնիություն ձեռք բերեց ու պահպանեց այն Հայաստանից դուրս։

6. Սիրուշոն միայն Հայաստանում չէ, որ հայտնի է

Իհարկե, կան հայ աստղեր, ովքեր մենահամերգներ են տալիս արտասահմանյան երկրներում, բայց նրանց բոլորի պարագայում, արտասահմանյան համերգների հանդիսատեսը առավելապես տվյալ երկրում առկա հայկական համայնքի ներկայացուցիչներն են։ Սիրուշոն միակ հայաստանցի աստղն է, ով երկրպագուների տպավորիչ բանակներ ունի նաև այլ երկրներում և այդ երկրպագուների հոծ բազմությունը բազմազգ է։ Հայաստանից դուրս, Սիրուշոյին սիրում են մի շարք այլ երկրներում, հատկապես՝ Հունաստանում և Սերբիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել