Մինչև մեր լրատվամիջոցները երևի անգիտակցաբար արևմուտքին ձեռնտու լուրեր էին տալիս Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ռուսները մեծամասամբ ճիշտ բաներ էին լուսաբանում... Ահավոր վիճակ ա հիմա ընդեղ, ու էսօր էլի հայի են գերի վերցրել տեռորիստները.. Ազգային ու կրոնական փոքրամասնությունները ոտքի են կանգնել, Հալեպում քրդերն են ոտքի կանգնել ապստամբների դեմ (եթե կարելի ա ապստամբ կոչել դրանց), Դամասկոսի շրջանում էլ Պաղեստինցի փախստականներն են զենք վերցրել... Կարելի ա ասել ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ՝ ՄԻ ԿՈՂԻՑ ՍԻՐԻԱՅԻ, ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՉԻՆԱՍՏԱՆԻ, ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ, լիբանանյան ՀԶԲԱԼԼԱՀԻ (ու Սիրիայի մյուս անդավաճան դաշնակիցների) ու մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ պետությունների միջև (+ Ալ քայիդայի տեռորիստները ու իսլամիստ ծայրահեղականները)... 
Աստված պահպանի մեր սիրիահայ քույրերին ու եղբայրներին, մեր սիրիացի բարեկամներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել