Ոնց ստացվեց, որ մեր ոչ այնքան քյարթու ընկերը որոշեց ծնունդը անցկացնել Փարվանայում: Դե քանի որ այդ օրվա մեր կարգախոսն էր «օր ու տեղ ասա, որտեղ ենք էդ սնունդը ներս անելու», ստիպված էինք համաձայնվել ցանկացած առաջարկի ու հանդիպել ՈՉ մեր դաշտում:

Մեզ դիմավորում է բավական թաշախուստով մի կին, և ցույց տալիս «ապեր ջան»երին, թե որտեղ են մեզ սպասում:

Ոնց որ դիվերսանտներ լինեինք, որոնք ծածուկ ներթափանցել են թշնամու սահման: Մենք քայլում ենք բավական մարդաշատ հրապարակով, որտեղ մարդիկ ուրիշ էին, ու շատ էին մեզանից, իրենց երաժշտությունն էր նվագում, մուղամ էր, էդ ո՜նց էին կլկլոցնում, ու մի սալոտ աղջիկ պորտապար էր պարում, դեմքը շորով փակած. սպիտակամաշկ էր (երևի մերոնցից է գերի ընկել սրանց մոտ. մտածում եմ ես :)

Էլ չեմ ասում սպիրտանման զանգվածը, որը բաժակների մեջ հոսում էր ֆինլանդական շշերից: Կեղծարարության որջում էինք, իրականությունը պետք էր հանգիստ ընդունել:

Տարօրինակն ասեմ, թե զարմանալուն ասեմ մասսան էր: Նայում եմ ու մտածում, ինչի իմ պապերը շահեցին այս երկիրը, ինչի իմ եղբայրքը պահեցին այս երկիրը, որ սերունդները թշնամու երգերի տակ պարե՞ն, որ հայի ուրախության օրը պորտապար լինի․ ախր մենք էլ սիրուն պարեր ունենք է: Ու մարդիկ ո՜նց էին կլանում էդ ամենը, ո՜նց էին բանգլադեշցի էն կնանիք, ովքեր որ որոշում են Հիսուսի և Լիմինդրիչի միջև առաջին ու երկրորդ հորիզոնականները, ոգևորվում էդ պորտապարներից, ու իրանք էին իրենց մեջ գցում, մսերը այս ու այն կողմ տալիս, մեկը մյուսին գերազանցում։ Էնտեղ մնալը մի քիչ կաշկանդող էր, որովհետև անկեղծ եմ ասում, մի քիչ վտանգ կար, որ կբացահայտեն, որ մենք իրանցից չենք։

Միակ բանը, որ ուրախացրեց էն էր, որ մարդկանց ձեռքը դեռ փող կա, կարող են գալ ծախսել, իրանց ճաշակի համապատասխան ուրախանալ։ Էլի բան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել