Հայաստանյան իրականությունում վերջին մի քանի տարիների ընթացքում մոտեցումները, առաջարկությունները, քաղտեխնոլոգիաները գրեթե նույնն է քաղաքական համակարգի հին և նոր հաստիքային և դեռ արտահաստիքային ընդիմադիր ուժերի կամ խմբավորումների գործելաոճերում: Կարելի է նաև մի քիչ պատկերավոր իրավիճակը համեմատել <պտտվիր, պտտվիր կառուսել, ես քո երգը վաղուց եմ լսել> տողերի հետ:Իրականում, արդեն բազմիցս շրջանառվող մտքերից ու «գաղափարներից» հանրությունը մի տեսակ հոգնել է, չի հավատում, ավելին՝ չի վստահում և կարծում եմ դրա համար որոշ հիմնավորումներ առկա են: Այնպես, որ ամեն տեղից վեր կացող և < այս հին աշխարհը կքանդենք մենք միչև հիմքերը և հետո...> կարգախոսներով, կամ այս <չարիքի իշխանություններին կվտարենք, նրանք բոբո են, իսկ մենք ՝ հրեշտակ..> և այլ մտածողությունը վաղուց արդեն ժամկետանց է: Փորձվել են այդ մեթոդները և անարդյունք: Իբր բարու և չարի այս անվերջ <պտտվող > <պայքարում> հանրությունը տեսավ մի քանի հանգամանք, և եթե դեռ հույսը չի կորցրել առհավետ ու երբեմն-երբեմն նրա տարբեր շերտեր սատարում են այս կամ այն անձի, քաղաքական ֆունկցիոների մոգոնած <վերջին հույսի>, կամ <միակ փրկչի> առասպելներին, ապա պետք է անչափ գոհ լինել ու հասկանալ, որ կա վատ իրավիճակ և այդ իրավիճակից ՀԱՆՐՈՒԹՅԱՆ դուրս գալու ձգտում, բայց չկան խնդիրների լուծման հստակ պատասխաններ, ձևաչափեր , չկան արձանագրված հաջողություններ , որին հավատա հասարակությունը, բացի թերևս որոշ ճարպիկ անհատների իշխանական տաշտակին մոտենալու հանգամանքից:
Բոլորովին վերջերս էլ <շարքից դուրս եկավ> նաև լավ մտածված <վատի> փոխարինումը <պակաս վատով> տեխնոլոգիան և ինչպես սպասվում էր, տեղի ունեցավ նույն ՎԱՏ իշխանությունների հետ ուղղակի ստվերային պայմանավորվածությունների իրականացում:
Քսանմյա փորձը բավարար ժամանակահատված է, որ հանրությունը տարբերակի իրեն հուզող խնդիրները քաղաքական ուժերի կողմից իրեն մատուցվող կեղծ խնդիրներից և գիտակցի ու հասկանա, որ ինքը ոչ մի պարտավորություն չունի որևէ իրեն <փրկիչ> կարգած նույնիսկ ոչ քաղաքական գործչի հանդեպ ՝ անկախ նրա անցած ճանապարհից: Ավելի լավ է բարձրաձայնել ճշմարտությունը, ասել, որ իրենք հասու չեն ելքերը ցույց տալու մեջ և դրա փնտրտուքը թողնել հասարակությանը, իսկ հասարակությունը միշտ ի զորու է ելքեր գտնելու մեջ և այն պարտադրելու այս կամ այն քաղաքական գործչին, առաջնորդին, կուսակցությանը, և պահանջի դրանց լուծման համար ՀՍՏԱԿ ու ՀԱՇՎԵՏՈՒ քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել