սուրբկիրակոսԹուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում երկարատև ընդմիջումից հետո զանգ է ղողանջել:

Սուրբ Կիրակոս եկեղեցին արդեն 32 տարի է, ինչ չէր գործում: Դիարբեքիրում բնակվող հայերը 70-80-ականներին լքել էին իրենց տները, և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների հեռանալու հետ եկեղեցին դադարեցրել եր գործունեությունը:

Վերջին երկու տարիներին Դիարբեքիրի իշխանությունների աջակցությամբ սկսվել էր եկեղեցու վերականգնումը: Հատկապես մեծ ուշադրություն էր հատկացվել եկեղեցու զանգին, որը թուրքերը ոչնչացրել էին 1915 թվականին:

Շաբաթներ առաջ 100 կգ կշռող նոր զանգը տեղափոխվել էր Սուրբ Կիրակոս և տեղադրվել, իսկ արդեն նոյեմբերի 4-ին պատարագի ժամանակ այն առաջին անգամ ղողանջել է:

Կիրակի օրը Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի գլխավորությամբ Սուրբ Կիրակոսում պատարագ է մատուցվել: Եկեղեցու վերաբացման և զանգի տեղադրման արարողություններին մասնակցել են մեծ թվով հայեր տարբեր երկրներից:

Նշեմ, որ Սուրբ Կիրակոսն աչքի է ընկնում իր ահռելի չափերով: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում: Վերջին տասնամյակներին եկեղեցուն սպառնում էր վերջկնական ոչնչացում, ինչպես և Թուրքիայի տարածքում գտնվող հարյուրավոր այլ հայկական պատմամշակութային կոթողներին: Սակայն 2,5 տարի տևած վերանորոգման աշխատանքների արդյունքում եկեղեցին փրկվել է ոչնչացումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել