Աշխարհում երբեմն հետաքրքիր զուգադիպություններ են պատահում՝ կապված լեզվամտածողության կամ տարբեր լեզուների դարձվածքների հետ:

Անգլերեն շատ թե քիչ ուսումնասիրած մարդիկ գիտեն, որ այդ լեզվում կա հաջողության մաղթանքի break a leg! արտահայտությունը, որը բառացիորեն նշանակում է «ոտք կոտրի՛ր»:

Հավանաբար այսպիսի մի մաղթանք էլ ստացել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին իրանական միջուկային ծրագրի շուրջ ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցելու համար Եվրոպա ժամանելուց առաջ:

Մաղթանքն, անշուշտ, արված պետք է լիներ հաջողություն գրանցելու ցանկությամբ, սակայն պետքարտուղարը, դժբախտաբար, բառացիորեն կոտրեց իր ոտքը, այլ ոչ թե «ոտք կոտրեց»:

Եթե նման միջադեպ չլիներ, նրա իրանցի գործընկերը հաջող բանակցություններից հետո միգուցե Քերրիին կասեր պարսկերեն հայտնի դարձվածքը՝ «ձեռքդ չցավի՛», որը իրանցիներին հատուկ շնորհակալության հատուկ ձև է, իսկ հիմա, հավանաբար, բառի բուն իմսատով ստիպված է ասել «ոտքդ չցավի՛»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել