Ադրբեջանի արտաքին գործերի նախարար ԷԼմար Մամեդյարովին կարծես լրջորեն անհանգստացրել են Հայաստանի՝ Արցախը Սիրիայից փախստականներով բնակեցնելու փորձերը: Համենայն դեպս նա այս քայլերը որակել է որպես սադրանք և լուրջ խոչընդոտ բանակցային գործընթացին: Հետաքրքիր է, երևի Մամեդյարովը սպասում էր, որ Արցախից պետք էր բոլորին քշել, ոչ մեկին չբնակեցնել էնտեղ, որ հետո խոսալու տեղ ունենան, ասեն, թե դատարկ հողերը հայերի ինչին են պետք: Բացի դրանից՝ ըստ Մամեդյարովի, Հայաստանին պետք է ստիպողաբար պարտադրել խաղաղություն: Այսքանից հետո պետք է ավելի շատ զարկ տալ վերաբնակեցման գործընթացին, որովհետև հողն առաջին հերթին պահում է այնտեղ ապրող ու արարող մարդը, և դա Ադրբեջանում շատ լավ են հասկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել