Վաղը Ստրասբուրգում լսվելու է Թուրքիայի ալևիների համար չափազանց կարևոր մի գործ: Թուրքիայի ալևիները երկրում դատական բոլոր ընթացակարգերը սպառելուց հետո ընդդեմ Թուրքիայի կառավարության հայցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Թուրքիայում գործող ալևիական ջեմևիները որպես կրոնական հաստատություններ պաշտոնապես ճանաչել տալու համար: Թուրքիան պաշտոնապես հրաժարվում է դրանց կրոնական կարգավիճակ տրամադրելուց: Հայցը ներկայացվել է Ջեմ ալևիական հիմնադրամի նախագահ, Ալևիական հիմնադրամների դաշնության պատվավոր նախագահ, իրավունքի մասնագետ Իզեթթին Դողանի նախաձեռնությամբ ու 202 ալևիական ներկայացուցիչների ստորագրությամբ: Ի դեպ, Ջեմ հիմնադրամը նախկինում 3 տարբեր հայցեր էր ներկայացրել ՄԻԵԴ, որոնցից երկուսը բավարարվել են հօգուտ հիմնադրամի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել