Առակ այն մասին, թե ինչպես են հանգամանքները փոխում մարդկանց
Մի անգամ հոր մոտ է գալիս աղջիկը և տխրությամբ ասում.
– Հայրիկ, ես այնքան եմ հոգնել, ինձ մոտ աշխատավայրում և անձնական կյանքում անընդհատ պրոբլեմներ են: Այլևս ուժ չունեմ… Ինչպե՞ս դիմանամ այս ամենին:
Հայրը պատասխանում է.
– Հիմա ցույց կտամ:
Նա վառարանի վրա դնում է ջրով լի կաթսան և բերում է գազար, ձու և սուրճ: Ամեն բաղադրամաս տեղադրում է ջրով լի առանձին կաթսայի մեջ: Մի քանի րոպեից անջատում է վառարանը և հարցնում աղջկան.
– Ի՞նչ եղավ դրանց հետ:
– Դե, գազարն ու ձուն խաշվեցին, իսկ սուրճը լուծվեց, – պատասխանում է աղջիկը:
– Ճիշտ է, – պատասխանում է հայրը, – բայց եթե մենք ավելի խորը դիտենք, ապա կպարզվի, որ գազարը, որը պինդ էր, եռալուց հետո փափկեց և դարձավ ճկվող: Ձուն, որը փխրուն էր և հեղուկ, դարձավ պինդ: Արտաքնապես նրանք նույնն են, բայց ներքուստ փոխվել են ագրեսիվ միջավայրի՝ եռացող ջրի ազդեցության տակ: Նույնն էլ տեղի է ունենում մարդկանց հետ: Արտաքնապես ուժեղ թվացող մարդիկ կարող է կոտրվեն և դառնան թուլամորթ այնտեղ, որտեղ փխրուններն ու նուրբերը կարծրանում և դառնում են ուժեղ:
– Իսկ սո՞ւրճը, – զարմացած հարցնում է աղջիկը:
– Սո՞ւրճը: Դա ամենահետաքրքիրն է: Այն ամբողջովին լուծվեց ագրեսիվ միջավայրում և փոխեց այն՝ վերածելով եռացող ջուրը հրաշաբույր ըմպելիքի: Կան մարդիկ, ում ոչ մի հանգամանք և իրավիճակ չի կարող փոխել: Նրանք իրենք են փոխում հանգամանքները, իրավիճակները կամ միջավայրը՝ վերածելով ինչ-որ նոր բանի: Եվ այդ ամենից նրանք գիտելիքներ են քաղում: Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչ դառնալ՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել