Ջինս: Հագուստ, որին ծանոթ է մեզանից յուրաքանչյուրը: Ավելին, այդ հագուստը մեր անբաժան մասն է դարձել և ուղեկցում է մեզ ամենուր: Առաջարկում եմ հիմա ծանոթանանք «Ջինսի» պատմությանը:
«Ջինս»-ի պատմությունը սկսում է 1800-ական թթ.-ի երկրորդ կեսին ԱՄՆ-ում՝ «Ոսկու տենդի» ժամանակ: 1873 թ.-ի մայիսի 20-ին Լև Շտրաուսը ձեռք է բերում թույլտվություն ոսկու հանքերում աշխատողներին գրպաններով կոմբիզոն կարելու համար: Այդ օրն էր համարվում է «Jeans» ընկերության ծննդյան պաշտոնական օրը: Ոսկու հանքերում աշխատողներին պետք էր ամուր կտորից կարված հագուստ, որպեսզի երկար դիմանար: Շտրաուսի առաջարկած հագուստը հիասքանչ համապատասխանում էր նրանց պահանջներին: Շտրաուսի առաջարկած «հավերժական» կտորը շատ կարճ ժամանակում դարձավ հայտնի և լայն տարածում գտավ ԱՄՆ-ում՝ դառնալով Ամերիկայի «պաշտոնական» հագուստը: 1950-ական թթ.-ին «Ջինսը» սկսեց շրջել երկրագնդով մեկ՝ դառնալով հարազատ հագուստ ցանկացած երկրում:
Նշենք, որ այսօր «Jeans» ֆիրման տարեկան ունի մոտ 7 մլրդ դոլար եկամուտ: Լև Շտրաուսը «Ոսկու տենդի» ժամանակ գտավ իր «Ոսկու հանքը», որը մինչ օրս շարունակում է եկամուտ բերել իր տերերին:
(Հ.Գ. Մետաղյա դուրգմանները Շտրաուսին առաջարկել է իր գնորդներից մեկը՝ Ջեկոբ Դևիսը:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել