Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեք, չստերս բերեք։ Ո՞վ են սրանք։ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի տված հարցազրույցն եմ կարդում, որտեղ սա ամեն գնով փորձում է խուսափել հստակ պատասխան տալուց, բայց վերջում չի դիմանում ու ասում ա.

«Ես ընդամենը կարող եմ ասել, որ սակագնում մի քանի բաղադրիչներ կան, որոնք ակնառուն են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի` ի՞նչ չափով, ի՞նչ մեծությամբ, այդ մասին ես պատրաստ չեմ ասել։»

Յա՜, բա բարով եք եկել։ Էդ տրյուկն էլ արդեն գիտենք. չար ՀԷՑ-ը 17 դրամ ա ուզում թանկացնի, իսկ բարի ՀԾԿՀ-ն, ով մտածում է ժողովրդի մասին, թույլ չի տալիս այդպիսի անիրավություն ու ընդամենը 7 դրամով է թանկացնում, խոսքի օրինակ։

Նազարյան ջան, ախր ի՜նչ բաղադրիչ, ի՜նչ թանկացում։ 3-րդ դասարանցի երեխան էլ կասի, որ ՀԷՑ-ը վնասով է աշխատում ոչ թե նրա համար, որ սակագինն ա էժան, այլ նրա համար, որ կորուստներն են շատ, իսկ կորուստների առյուծի բաժինը պայմանավորված է նրանով, որ խելքից դուրս փող են ատկատ անում ու քամուն տալիս։ Ինչի՞ ես պետք է վճարեմ իրենց ատկատների ու քամուն տված փողերի համար։

Ու վերջապես, Նազարյան ջան, կլինի՞ գոնե մի անգամ ՀԾԿՀ-ն՝ Ձեր գլխավորությամբ, այնպիսի որոշում ընդունի բացառության կարգով, որ համազգային հայհոյանքների տարափի տակ չհայտնվի։ Անտեր ՀԷՑ-ի պարագայում գոնե գիտենք՝ օտարներ են, բայց դուք էլ հո հա՞յ եք, մի՞թե մի գրամ նամուս ու ազգասիրություն չկա ձեր մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել