Սահակաշվիլիին Օդեսայի շրջանի նահանգապետ նշանակելն ունի մեկ գերնպատակ, և դա ամենևին էլ Օդեսայի շրջանը զարգացնելն ու կարգի բերելը չէ։ Համենայն դեպս, ոչ այն իմաստով, որ կուզենային տեսնել օդեսիտները։ Փաստացի, Սահակաշվիլիի նշանակումով գործ ունենք Ուկրաինայի առանձին ու ռազմավարական նշանակություն ունեցող շրջանն ուղղակի արտաքին կառավարման տակ դնելու հետ, և անհրաժեշտ էր, որ որոշիչ պաշտոնին ԱՄՆ-ը նշանակի մարդու, ով 100 տոկոսով վստահելի է ու հավատարիմ։

Բանն այն է, որ Օդեսան ունի երկու առանձնահատկություն, որն այն դարձնում է գերկարևոր շրջան թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար։

Նախ, այն ռազմավարական նշանակության տրանսպորտային հանգույց է, ու Օդեսայի նավահանգիստը որոշիչ դերակատարություն է ունենալու ուկրաինական ճգնաժամի ռեէսկալացիայի ժամանակ, քանի որ գլխավոր զարկերակն է լինելու վարձկանների, զենք-զինամթերքի ու այլ ռազամապաշարի ներկրման համար, հատկապես՝ չհաշվառվող ու ստվերային։ Այդ առումով, առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, որ տեղում մեխանիզմն աշխատի անթերի։

Մյուս կողմից, Օդեսայի շրջանը սահմանակից է Մերձդնեստրյան չճանաչված պետության հետ, որտեղ տեղակայված է ռուսական զորախումբը, ու անհրաժեշտ է չոր բլոկադայի մեջ մտցնել չճանաչված այդ հանրապետությունը Մոլդովայի հետ համատեղ և այնպես անել, որպեսզի հնարավորինս նվազի Ուկրաինայի հետ սահմանի թափանցիկությունը՝ անելանելի կացության մեջ գցելով այնտեղ գտնվող ռուսական զորքերին։

Հենց այս երկու նկատառումներից ելնելով էլ Օդեսայի նահանգապետ է նշանակվել Ամերիկայի հավատարիմ քութիկ Սահակաշվիլին, ով փաստացի կատարելու է գեներալ-նահանգապետի կամ էլ գաուլյայտերի գործառույթ, ինչպես դա ԵՀՊ-ի տարիներին անում էր նացիստ Կոխը։

Մի խոսքով, ԱՄՆ-ն ստեղծում է պետություն պետության ներսում, որը որոշիչ դերակատարում է սկսելու ունենալ առաջիկա ամիսներին, եթե ոչ շաբաթներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել