edward-snowden1Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ իշխանությունները պնդում են, որպեսզի ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը վերադառնա հայրենիք և կանգնի դատարանի աջև: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ «Սնոուդենի գործը չի վերանայվելու»: «Սնոուդենը մեղադրվում է շատ ծանր հանցագործությունների մեջ: Կարծում ենք, որ նա պետք է վերադառնա ԱՄՆ-ն և կանգնի դատարանի առջև», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել