Միշիկոն էն տղեն ա, որ Ցխինվալը գրադով ռմբակոծեց ու լիքը խաղաղ բնակչություն սպանեց, հետո ռսի սապոգը պաչելով` մինչև Թիֆլիս փախավ՝ խեղճ վրացի զինվորականներին թողնելով ռուսական գրադների, ուռագանների ու Տոչկա-Ու հրթիռների կարկուտի տակ...
Միշիկոն էն տղեն ա, որ Վրաստանը պառկացրեց թուրքերի ու ադրբեջանցիների տակ, ու ներկայիս վրաց իշխանությունը չի իմանում, թե ոնց ազատվի էդ վիժվածքներից...
Միշիկոն էն տղեն ա, որ իրան իշխանության բերած Ն. Բուրջանաձեին սարքեց բոմժ, իսկ Զ. Ժվանիայի նման դաբրյակին սպանել տվեց...
Միշիկոն էն տղեն ա, որ առավոտից իրիկուն Եվրոպայից ու Ամերիկայից էր հաչում, ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից, բայց Թիֆլիսի կենտրոնում ցուցարարներին ծեծել տվեց առանձնակի դաժանությամբ` եվրոպական դուբինկեքով...
Ասածս ի՞նչ ա. Միշիկոյին ամերիկացիք Ուկրաինայի վարչապետ են պատրաստում: Նախ՝ էս տղեն թասիբ ու սրբություն չունի, էս տղեն Վրաստանի տուրը տվեց, Ուկրաինան ի՞նչ ա, որ Ռուսաստանի դեմ կռիվ չանի` մինչև վեջին ուկրաինացին...
Ձեռի հետ էլ էն շոկոլադի առևտրական Պառաշն իրան ձիգ կպահի, որ հանկարծ մտքով էլ չանցնի, թե ինքը եվրոպական ամենամեծ երկրի (գոնե մինչև վերջերս) նախագահն ա ու կարա ռուսների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների գա ու մտածի ոչ թե ռուսների հետ մինչև վերջին ուկրաինացին կռիվ անելու, այլ իր օլիգարխ ընկերների հետ Ուկրաինան տաշելու մասին...
Ամեն դեպքում, ափսոս էր Ուկրաինան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել