Մարդիկ ծնվում են ակամա: Հետո ամբողջ կյանքի ընթացքում արդարություն են փնտրում, բայց լույս աշխարհ գալուց ոչ ոք մեզ չի վստահեցնում ու խոսք չի տալիս, որ կյանքում ամեն ինչ մեր ուզածով է լինելու:

Հիմա հարց. իսկ որքանո՞վ է արդար, որ հենց դուք եք ծնվել, որ հենց ձեզ է այս աշխարհում ապրելու հնարավորություն տրվել: Արդարություն փնտրելու փոխարեն ուղղակի դուք արդար եղեք, որ գոնե հայելու մեջ նայելուց տեսնեք ձեր փնտրած արդարությունը, ու եթե աշխարհում յուրաքանչյուր մարդ հայելու մեջ արդարություն գտնի, այս աշխարհը կործանման եզրին չի հայտնվի: Կողքինի մեջ բարին փնտրելուց մի՛ մոռացեք, որ դուք էլ կողքինի նման միս ու արյունից եք կազմված, ու հայելին ձեզ է սպասում:

Հ.Գ. Յուրաքանչյուր պարագայում էլ, միևնույնն է, ապրելն արդեն հրաշք է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել