Այն հեռավոր ժամանակներում երբ Հայաստան երկրում ամեն կիրակի մի զույգ եկեղեցի էին օծում ու այդ գործը շատ դուրեկան էր և Աստծո, և նրա երկրային ծառաների, և երկրի արնախում տերերի համար, երկրի դրությունը մի քսան փութ ավելի էր ծանրանում ամեն մի այդպիսի օծումից հետո։ Ծանրանում էր որովհետև հաջորդ օծվող եկեղեցու կառուցման համար ժողովրդից յոթը կաշի էին քերթում առանց նարկոզի ու տեղական թմրեցման։ Ցավից ոռնում էր հասարակ ռամիկը ու լեզուն կուլ տված հանդուրժում էր որ իր կաշին քերթեն ու նրա իրացումից եկող հասույթով նոր եկեղեցի կառուցեն, նոր օծված եկեղեցու սպասավոր տեր հայրերի, նրանց տեր անկուշտ իշխանավորի ու նրանց սև գործերը հանդուժող բարձրյալի համար փայլփլուն կոշիկներ ու դրամապանակներ պատրաստեն։ Անհանգստացնող էր նաև որ օրեցօր մեծացնում էին նաև դրամապանակների չափերը ու նորանոր ռամիկներ էին որսում կաշին քերթելու համար որպեսզի բավարարեն կաշվի վերամշակման հարաճուն պահանջները։
Ռամիկները երկար բարակ մտածելով տեսան որ այլևս այլ փրկության միջոց չունեն բացի երկրից հեռանալը, սկսեցին մասսայաբար լքել իրենց երկիրը ու գնալ ապրելու այն երկրներում որտեղ վաղուց ավարտվել է մարդկանց կաշին քերթելու ու քերթողների այդ մեղքի թողության համար եկեղկեղեցաշինույունը։ Շատ ու շատ ռամիկներ այդ ճանապարհով փրկվեցին կաշվահան լինելուց։ 
Ափսոս որ դրանից հետո երկիրը ևս վերացավ աշխարհի երեսից իր տեղում թողնելով անիմաստորեն երկինք ցցված սրածայր գմբեթներով տասնյակ հազար եկեղեցիներ որոնք խանգարում են այդ տարածքի նոր տերերին վար ու ցանք անելու ու իրնց պատկանող բոստաններում բողկ ու սամիթ աճեցնելուն։ Նոր տերերը արդեն հրովարտակ են ստացել իրենց ցեղապետից որ կարող են քանդել ու հողին հավասարեցնել նախկին տերերի անխելքության այդ քարե վկայականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել