Եթե ուզում եք տեսնել ազգի ներկան և ապագան, նայեք երիտասարդ ընտանիքներին, որոնք ճակատագրի հեգնանքով կամ բախտի բերմամբ հայտնվել են օտար ափերում: Նայեք, թե ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին: Զարմանալի է, որ ծնողները հայ են, իսկ երեխան հայերեն չգիտի: Բայց դե ոնց իմանա, եթե նրա հետ տանը հատուկ խոսում են ռուսերեն, անգլերեն և այլն: Իսկ չի կարելի արդյոք այդ լեզուներին զուգահեռ երեխային նաև մայրենին սովորեցնել: Հետո սիրում ենք նստել ու հպարտությամբ ճամարտակել հայապահպանությունից, հայերի բազմադարյա մշակույթից: Էսքանից հետո էլ ինչ մշակույթ: Նայեք նույն արևմուտքում ծնված ու մեծացած իրանցուն, ռուսին կամ հնդիկին: Նրանք բոլորը առաջին հերթին շատ վարժ տիրապետում են իրենց մայրենիին: Իսկ մենք… մի բան հստակ է` այն ազգը, որը չի հարգում ու սիրում գոնե իր լեզուն, պայծառ ապագա ունենալ չի կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել