-Արի տաքսի բռնենք

-Չէ գռդոնչի ա, մի կանգնացրա:

Էս արտահայտությունը շա՞տ եք չէ ասել, կամ լսել: Ես էլ եմ շատ ասել ու մոտս մի հարց ա առաջացել. Ինչի՞ են հենց էտ նույն գռդոնչի կոչվածները, ովքեր ոչ այլ ինչ են, քան անհատներ, ովքեր մարդկանց տեղափոխմամբ են զբաղվում առանց գրանցված ընկրության և մնացյալի, իրենց մասին էտպիսի իմիջ ստեղծում:

 Եթե խնդրեմ հեցն հիմա գրել այն ասոցյացյաները, որոնք առաջացնում է գռդոնչի բառը ձեր մոտ հաստատ հետևյալ պատկերը կստացվի՝

. մանր չունեմ

.մինիմալը 1000 դրամ

. նպատակակետին հասնելու համար ընտրված հնարավոր ամենաերկար ճանապարհը

. չխնամված սալոն, վատ հոտ

. մի բան էլ, գռդոնչի բառը ինքնին վանում է

Ըստ իս հենց գռդոնչիները իրենք են շուկան փչացնում ու իրենց համար վատ պայմաններ ստեղծում: Սովորական տաքսի սերվիզներում տաքսիստը ուղևորից վերցված վճարի 50-60 տոկոսը տալիս է ընկերությանը, մնացածը պահում իրենց: Հաշվի առնելով, որ գռդոնչին ոչ մեկին ոչ մի կոպեկ էլ չի տալիս ու եկամուտն ամբողջությամբ իրեն է վերցնում, տրամաբանությունից պարզապես դուրս է, որ նրա ծառայությունները սերվիզի ծառայություններից թանկ արժեն:

Կարծում եմ էստեղ սխալ իմիջի խնդիր կա: Մի քանի գռդոնչի ձեռքներն ընգած կլիենտին մինչև վերջ քամում են, մյուսներն էլ կողքից նայում ու ասում են. < ես հո հարիֆ չեմ, ես ինչ չանեմ>: Ու այսպիսով փչանում է շուկան: Այնինչ օրինակ Մոսկվայում գռդոնչու ծառայությունները զգալիորեն ավելի մատչելի են քան տաքսի սերվիզներինը: Սա՞՞ ինչի չենք ընդօրինակում մեր մեծ եղբորից: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել