1Mediamonitor.am-ը գրում է.

Մայքլ Ջեքսոնի ռանչոն վաճառքի է հանել Sotheby’s International Realty գործակալությունը 100 միլիոն դոլարով: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Սանտա-Բարբարայից (Կալիֆորնիա նահանգ) 40 կմ հեռավորության վրա գտնվող կալվածքը ներառում է 22 շինություն:

Sycamore Valley Ranch-ը (նախկին անվանումը Neverland) զբաղեցնում է ավելի քան 10 քառակուսի կիլոմետր տարածք: Այս տարածքում ձգվում են երկու լիճ, լճակների կասկադ, երկաթուղային կայարան, լողավազան, խորովածի համար նախատեսված տարածք, բասկետբոլի խաղահրապարակ և թենիսահարթակ: Բացի այդ, վեց ննջասենյակ ներառող գլխավոր տնից ոչ հեռու տեղակայված է հյուրերի համար նախատեսված երկու տուն`չորս և երկու ննջասենյակներով համապատասխանաբար:

2

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել