3 երեխաների մայր 26-ամյա Կրիստինա Սթեգզը կշռում էր 140 կգ՝ շնորհիվ կոնֆետների, շոկոլադների ու պաղպաղակի, որոնք սկսեց ուտել երկրորդ որդու ծնունդից հետո:

96a3be3cf272e017046d1b2674a52bd33

Մի անգամ նա կողքից լսեց, որ ինքը նման է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին: Հենց դա նրան ստիպեց զբաղվել իր արտաքինով ու դիետա պահել՝ նմանվելու համար իր կուռքին:

a2ef406e2c2351e0b9e80029c909242d1

Նա 2010 թվականի ապրիլից անդամագրվեց նիհարողների ակումբին ու մինչև հաջորդ տարվա օգոստոս նիհարեց մոտ 70 կգ-ով: Ներկայում բազմազավակ մայրը հիանալի տեսք ունի:

e45ee7ce7e88149af8dd32b27f9512ce1

Անձամբ Կրիստինան ասում է. «Պետք է խոստավանեմ, որ ես երբեք ինչ-որ նմանություն չեմ տեսել ինչ-որ մեկի հետ, երբ դեռ գեր էի, սակայն մի կին ինձ ասաց, որ ես նման եմ Անջելինա Ջոլիին»:

7d0665438e81d8eceb98c1e31fca80c11

«Նա ասաց, որ մեր շուրթերը նման են, ու ինձ համար դա իսկական հաճոյախոսություն էր: Այդ խոսքերը կարծես մտան գլուխս: Մինչ այդ ես մշտապես պայքարում էի ավելորդ քաշի դեմ, սակայն ապարդյուն: Ես չափազանց շատ էի ուտում: Իսկ այդ ժամանակ ես նոր խթան ունեցա»:

faeac4e1eef307c2ab7b0a3821e6c6671

«Հիմա ես ազատվել եմ ավելորդ քաշից, մարդիկ ասում են, որ ես զարմանալիորեն նման եմ Անջելինային, ինչը ինձ հիացնում է: Իմ ընկերը նույնպես գոհ է»,- անկեղծանում է աղջիկը:

d72d187df41e10ea7d9fcdc7f59092052

Կրիստինայի համար նիհարելու խթաններից մեկը խանութում նրա չափերի հագուստի բացակայությունն էր:

6512bd43d9caa6e02c990b0a82652dca29

«Ինձ մշտապես տանջում էին կրծքի ցավերը, այդ պատճառով ես պետք է գործեի: Առաջին շաբաթում ես նիհարեցի 2,7 կգ-ով, իսկ 1 ամսում՝ գրեթե 9 կգ-ով»,- ասում է Կրիստինան:

fad6f4e614a212e80c67249a666d2b091

Նիհարելու պրոցեսում նա սնվում էր օրական 3 անգամ՝ ուտելով ցածրկալորիականության սնունդ ու ամեն օր զբոսնում էր շան հետ մոտ 5,5 կմ:

0a8005f5594bd67041f88c61961926461d3d9446802a44259755d38e6d163e82030

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել