Մի պահ հետաքրքրեց, ասի՝ յարաբ տեսնես էդ «Քաղաքացիական պայմանագիրն» ի՞նչ դրույթ ունի Ղարաբաղի հարցի մասին, բացեցի, կարդացի, ավանդական լոլոն՝ «5. է) Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված»։
Մի կողմից, իհարկե, պարզ է, որ նորաստեղծ այս ուժը որևէ շահագրգռվածություն չէր ունենալու՝ անցավ գլուխը ցավի տակ դնելու ու «շղթայից դուրս գալու», բայց մյուս կողմից էլ՝ ղարաբաղյան հարցի, ըստ էության, ներքաղաքական դիսկուրսում չլինելը, մեղմ ասած, շատ ծիծաղելի է, ու է՛լ ավելի ծիծաղելի, որ ոչ մի ուժ կամ թեկուզ անհատ չի ուզում կոտրել այդ ստատուս-քվոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել