«Մայր» բառը սովորաբար ասոցացվում է հոգատարության, ջերմության ու սիրո հետ։ Ինչևէ, վայրի բնության մեջ զգացմունքայնության ժամանակ չկա։ 

Չնայած համացանցում լի են լուսանկարները, որոնք ցույց են տալիս վայրի կենդանիների հոգատարությունն իրենց ձագուկների նկատմամբ, այնուամենայնիվ, բնության մեջ հանդիպում են բավականին դաժան տեսակներ, որոնցից մի քանիսի պահվածքը, թերևս, հնարավոր է արդարացնել գոյատևման բնազդով։ Ինչևիցե, այս ցանկում տեղ գտած տեսակների վարքն այնքան էլ հասկանալի չէ։

 1  Լանգուր (բարակ մորթի ունեցող կապիկներ)

Այս տեսակի կապիկներն ընդհանրապես առանձնանում են իրենց դաժանությամբ, և ձագուկների նկատմամբ դրանց ցուցաբերած վարքը բացառություն չէ։ Սրանք լքում ու թողնում են  իրենց ձագերին, գողանում մյուսների ձագերին և երբեմն էլ նույնիսկ սպանում դրանց, հատկապես թույլերին ու հիվանդներին։

 2  Աֆրիկական սև արծիվ

Այս արծիվը երկու ձու է դնում, մեկը՝ կյանք տալու համար, իսկ մյուսը... Մի խոսքով, կենդանի է մնում ամենաուժեղը։ Ամեն ինչ որոշում է ճակատագիրն ու ուժը։ Նա, ով առաջինն է դուրս գալիս ձվից, փորձում է սպանել մրցակցին։ Իսկ այդ ընթացքում մայրը հանգիստ հետևում է իրադարձություններին։

 3  Սև արջ

Ինյչպես և սրանց հարազատները՝ պանդաները, արջերը մեկից մինչև երեք ձագուկներ են ունենում։ Ձագուկների բախտը բերում է, եթե նրանք մի քանիսն են։ Սակայն երբ միայն մի ձագուկ է ծնվում, մայրը նրան թողնում է բախտի քմահաճույքին՝ հույս ունենալով հաջորդ տարի ավելի շատ ձագեր ունենալ։

 4  Գալապագոսյան կղզիների շնաձուկ

Շնաձկների այս տեսակը կաթնասուն է։ Դեռ չծննդաբերած՝ սրանք իրենց ձագուկներին միանգամից թողնում են ջրի ծանծաղուտում ու հեռանում։ Ոչ թե միայն նրա համար, որ այստեղ ավելի հեշտ է լողալը, և որովհետև այստեղ սնունդ կա, այլ նաև այն պատճառով, որ այստեղ հասուն շնաձկների հանդիպելը քիչ հավանական է։ Եթե մայրը հանդիպում է իր ձագին, նա որսում է նրան, և ամեն ինչ ավարտվում է իսկական կանիբալիզմով։

 5  Ադետոմիրմա մրջյուն

Այս միջատների հետ է կապված տերմինը, որով նկարագրվում է ոչ ամբողջական կանիբալիզմը։ Գաղութի թագուհին կյանք է տալիս թրթուրներին, որից հետո նա և աշխատող մրջյունները թրթուրների մեջ անցքեր են փորում՝ կրծելով և ներծծելով դրանց հեմոլիմֆան։ Միևնույն ժամանակ, թրթուռը դեռ երկար ժամանակ շարունակում է կենդանի մնալ։

 6  Կկու

Կկուներն ամբողջ աշխարհում հայտնի են որպես բնության մեջ վատագույն մայրեր։ Կկուները կարողանում են հիմարեցնել նույնիսկ ամենախորամանկ թռչուններին։ Կկուներն իրենց ձվերը տեղադրում են այլ թռչունների բնի մեջ ու լքում նրանց։ Առաջինը ձվից դուրս են գալիս հենց կկվի ձագերը, իսկ դուրս գալուց հետո նրանք մյուս ձվերը դուրս են նետում բնից՝ «խորթ մայրերից» ավելի շատ ուշադրություն ստանալու համար։

 7  Հսկայական պանդա

Այժմ պարզ է, թե ինչու են այս կենդանիները ոչնչացման եզրին գտնվում։ Պանդաների մոտ ծնվում են մեկից երեք ձագուկներ, որոնք հարյուր անգամ ավելի թեթև են կշռում, քան իրենց սիրուն մայրիկները, այսինքն՝ 80-140 գրամ կշիռ ունեցող արջուկները 70-100 կգ կշռող մայրիկների համեմատությամբ ասես ճանճեր լինեն փղի համեմատությամբ։ Հաճախ ձագուկները մեռնում են ծնվելուց հետո։ Ջերմություն փնտրելով՝ նրանք սողում են մայրիկի տակ, և քնած վիճակում վերջինս կարող է խեղդամահ անել ձագուկին։

 8  Դարվին գորտ

Բարեբախտաբար, այս մայրիկներն այնքան էլ դաժան չեն, որքան այս ցանկում ներառված մյուս տեսակները։ Սրանց ավելի շատ կարելի է ոչ հոգատար ու անպատասխանատու անվանել։ Նրանց ամբողջ մայրական դերը վերջանում է ձվադրելուց հետո։ Իսկ ձվից դուրս եկող ձագուկների մասին հոգ է տանում հայրը։

 9  Ճնճղուկ

Դուք ամեն օր տեսնում եք այս փոքրիկ թռչնակներին, սակայն ո՞ւմ մտքով կանցներ, որ դրանք այդքան դաժան են։ Բանն այն է, որ էգ ճնճղուկներն, իրենց սերնդի համար անհանգստանալով, գտնում են այն էգերի ձագերին, որոնց հայրն իրենց «ամուսինն» է, և սպանում դրանց։ Այս ամենն արվում է նրա համար, որ հայրն իր ողջ ուշադրությունն ու հոգատարությունը միայն իրենց ձագուկներին նվիրի և ոչ թե մյուս էգ ճնճղուկների ձագերին։  

 10  Առյուծ

Կենդանական աշխարհի մասին վավերագրական բազմաթիվ տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես է վայրի բնության մեջ առյուծ-մայրիկը հոգ տանում իր կորյուների համար։ Առաջին հայացքից ավելի լավ մայրիկ չես էլ պատկերացնի, սակայն միայն «աղջիկների» համար, իսկ փոքրիկ արու կորյուններին դառը ճակատագիր է սպասվում։ Բոլոր արու ձագուկներին մինչև երկու տարեկանը լրանալը առյուծների խմբի առաջնորդը սպանում է, որպեսզի իր համար մրցակից չմեծացնի։ Նա երբեք չի երկմտում կորյուններին սպանելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել